Yerevan, 15.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անդրեի՝ հիվանդանոց ընկնելն ու Վահեի, Հայկի և Նարեկի հույզերը համերգից առաջ (լուսանկարներ)

Lifestyle
Արամ Խաչատչրյան համերգասրահում երեկ կարծես 2000-ականները լինեին, երբ երկրպագուներն իրենց «կոտորում» էին հանուն այս կամ այն արտիստի:) Թվում էր՝ նոր սերնդի երկրպագուների հոգեբանության մեջ շատ բան է փոխվել, արի ու տես՝ այդպես չէ:) Երեկ լեփ-լեցուն դահլիճում կայացավ Անդրեի ու «Xfactor»-ի իր երեք տղաների՝ Հայկ Հունանյանի, Վահե Մարգարյանի և Նարեկ Վարդանյանի համերգը, որը մեկնարկեց եռյակի կատարմամբ «Հաղթենք միասին» երգով: Համերգի հանդիսավար Ավետ Բարսեղյանը նկատեց, որ «Xfactor»-ն Անդրեին հասցրել է Նաիրի բժշկական կենտրոն և հորդորեց Անդրեին կրկին քաշ հավաքել:  ESem.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ նախագիծը, համերգը մեծ պատասխանատվություն են ենթադրում, դա էլ իր հերթին՝ մեծ էներգիա և նյարդեր: «Միշտ, երբ ինչ-որ բան վերցնում ես ուսերիդ, դժվարություններ են լինում, որոնք դու պիտի հաղթահարես… Ես լիովին տրվել եմ նախագծին,- ասաց երգիչն ու հավելեց, որ այս ամենից հետո մի փոքր կհանգստանա: -Հետո կսկսեմ աշխատել «Անդրե» նախագծի վրա, կմեկնեմ Հայաստանից ու տևական ժամանակ այստեղ չեմ լինի»: Անդրեն անսպասելի մեծ նորություն խոստացավ, որի բացառիկ մանրամասները կվստահի ESem.am-ին:) Համերգին նա ներկայացրեց «Սիրո պայքար» երգի պրեմիերան, որի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Հայկը, Վահեն և Նարեկը ներկայացրին «Xfactor»-ի իրենց լավագույն կատարումները, որոնք ընտրել էր հանդիսատեսը: Համերգին ներկայացան նաև Արսեն Սաֆարյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Ժաննա Դավթյանը: Զուգերգեր կատարեցին Անդրեն և Լենա Ղազարյանը, Արսեն Սաֆարյանն ու Հայկ Հունանյանը, Վահե Մարգարյանն ու Սոնա Ռուբենյանը, Նարեկ Վարդանյանն ու Լենա Ղազարյանը: «Այսօրվա համերգը բոլորովին այլ էր: Գուցե կոպիտ հնչի, բայց հանդիսատեսը վճարել էր, որ ներկա լիներ մեր համերգին, ու մենք պարտավոր էինք ամեն բան այնպես անել, որ իրենց դուր գա: Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվեց դա»,- ESem.am-ին ասաց Նարեկը ու հույս հայտնեց, որ հետագայում դեռ կլինեն նման համերգներ ու հանդիպումներ երկրպագուների հետ: Հայկն անկեղծացավ, որ լարվածությունն այս անգամ անհամեմատ մեծ էր: «Առաջին անգամ տեսնում ես հազարավոր հանդիսատեսի: Դա շատ պատասխանատու, մի քիչ էլ՝ վախենալու է, բայց փառք Աստծո, հանդիսատեսի տված ուժի ու եռանդի շնորհիվ հաղթահարեցինք դա ու լավ ներկայացանք»,- ասաց նա: Վահեն նկատեց, որ այս համերգին ներկա էր այն հանդիստաեսը, որը մինչև վերջ իրենց կողքին է եղել ու օգնել, որ իրենք մնան հանդիսատեսի կողքին: «Պատասխանատվությունը եռակի, քառակի անգամ մեծ էր: Այն դողը, որը կար մարմնումս՝ պատասխանատվությունից դրդված՝ այս անգամ եռակի շատ էր»,- նշեց «X Factor» 3-ը: Անդրեն ոգևորությամբ ասաց, որ անգամ շատ քիչ գովազդով շատ լավ արդյունք են գրանցել: «Երբ հեռուստագովազդ դեռ չկար, աֆիշայի տարածվելուց հետո 4 օրվա ընթացքում վաճառվեց տոմսերի 70 %-ը: Կասիրներն էլ ասում էին, որ վաղուց նման բան չի եղել»,- ասաց պրոդյուսերը: Հարցին՝ իր կարծիքով՝ տղաները հասցնո՞ւմ են գնահատել այն, ինչ ունեն, որովհետև դա բավականին արագ են ձեռք բերում, Անդրեն պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա: «Ես մինչ օրս շատ խիստ եմ նրանց հետ: Կարծում եմ՝ շնորհակալ մարդը շնորհակալ կմնա, դա անհատական է և նրանցից է կախված»,- ասաց երգիչը: Նրանից տեղեկացանք, որ իր և Հայկի զուգերգը կթողարկվի հավանաբար գարնանը: Ինչ վերաբերում է տղաների հետ  հետագա աշխատանքին՝  Անդրեն ասաց, որ դեռ չգիտի՝ համագործակցությունը կշարունակվի՞, թե՝ ոչ: Անդրադառնալով զուգերգի Անդրեի առաջարկին՝ Հայկն ասաց. «Անդրեն երևի ինձ ընտրեց զուգերգի համար, որովհետև ինձ մրցանակ չհասավ: Կարծում եմ՝ նա որոշեց չառանձնացնել ինձ ու մրցանակ շնորհել, որի համար շատ շներհակալ եմ: Շատ ուրախ եմ. ինձ համար դա ամենամեծ մրցանակն էր»: Նրա խոսքով՝ ամենևին չի սրտնեղել, մրցանակ չստանալու համար և շատ է ուրախացել իր ընկերների համար: «Ի վերջո՝ մեզ համար հաղթանակը ոչ թե դա է, այլ այսօրվա համերգը, այն հանդիսատեսը, որն ունենք»,- նկատեց երիտասարդ երգիչը:
Ի դեպ, Անդրեն, Վահեն և Նարեկը համերգից օրեր առաջ էին վերադարձել Լոնդոնից, ուր մեկնել էին՝ հանդիպելու Սայմոն Քոուելին և որպես հատուկ հյուր մասնակցելու անգլիական «X Factor» նախագծի կիսաեզրափակչին: Նարեկի խոսքով՝ այնտեղ  ամեն բան շատ հետաքրքիր էր: «Ես հպարտ էի այդ հադիպման համար: Շատ հաճելի էր ճանաչել նրան»,- ասաց նա: Վահեն ևս տպավորված է Լոնդոնով: Երիտասարդ երգչին շատ էին տպավորել Անգլիայի տեսարժան վայրերը: Ավելին՝ նա «I love London» մակագրությամբ  շապիկով էր:) Վահեին զարմացրել է նաև Անգլիական «X Factor», որը գեհագեցած է եղել տեխնիկական առումով: «40 վայրկյանում կարողանում էին ամբողջությամբ փոխել բեմը»,- ասաց նա: Անդրադառնալով Սայմոնի հետ հանդիպմանը՝ Վահեն ասաց, որ շատ ջերմ ընդունելության են արժանացել, իսկ առանձնազրույցի ժամանակ պարզել է, որ նա էլ է Էլվիս Փրեսլիի երկրպագուն:)                  
    Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի 
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer