«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «ԲԿՄԱ»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) մեկնաբանել է բոլոր չորս գերմանական ակումբների՝ փլեյ-օֆֆ դուրս գալը։
-Յասօր խաղալու հնարավորություն ստացան ֆուտբոլիստներ, ովքեր այնքան էլ հաճախ չեն դաշտում հայտնվում։ Օրինակ, Շվայնշտայգերը վերադարձավ մեկնարկային կազմ, ինչի համար մենք շատ ուրախ ենք։
Ես նայեցի խաղերի արդյունքներն ու տեսա, որ «Շալկեն» ևս անցել է հաջորդ փուլ։ Հիմա այնտեղ տոն կլինի։
Մեր բոլոր չորս ակումբները փլեյ-օֆֆ են դուրս եկել, դա շատ լավ է գերմանական ֆուտբոլի համար,-նշել է Նոյերը։