Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, որը վերաբերում է միմյանց տարածքում երկու երկրի քաղաքացիների գտնվելու կարգին: Այս մասին հայտնել է Orer.am-ը` վակայակոչելով ТАСС-ին:
Ինչպես նշվում է փաստաթղթում, այն ապահովում է ՀՀ-ի տարածքում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների և ՌԴ-ի տարածքում ժամանակավորապես գտնվող Հայաստանի քաղաքացիների ազատումը ժամանման պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից:
Համաձայնագիրն ստորագրվել է Սոչիում, 2014 թվականի հուլիս 11-ի, իսկ դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է դրա վավերացումը: