ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրավել է ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը՝ Նեշվիլում միգրացիոն բարեփոխման վերաբերյալ ելույթի ժամանակ Աստվածաշնչից սխալ մեջբերում անելու համար: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
«Գոյություն ունի մի շատ լավ գիրք, որում գրված է. քար մի՛ նետեք ապակե տների ուղղությամբ և ուշադրություն դարձրեք Ձեր աչքի գերանին, մինչ կխոսեք ուրիշ մարդկանց աչքում եղած չոփի մասին»,-ասել է Օբաման:
Իհարկե ԱՄՆ նախագահի այս նախադասությունը լրագրողներն ու Twitter-ի օգտատերերը առանց ուշադրության չեն թողել: