«Իրականում ոչ մի անվտանգություն էլ չկա» , - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:
«Շատերն ասում են, թե այդ միությունը տնտեսապես և անվտանգության տեսանկյունից մեզ ձեռնտու է, բայց դա խաբեություն է: Հենց միայն դրամի արժեզրկումը դրա ապացույցն է»-հայտարարեց Արշակ Սադոյանը՝ նշելով, թե Հայաստանն իր խեղճուկրակ վիճակով ընկնում է պարտավորությունների տակ:
Ա. Սադոյանը կարծում է, որ Ռուսաստանը զենք է վաճառում մեր թշնամուն, ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել:
Ըստ Սադոյանի, միայն դրամի արժեզրկումը ցույց է տալիս, որ այդ միությունը ձեռնտու չէ մեզ: «Ես հույս ունեմ, որ այդ հիմար կառույցը մի օր կքանդվի»,- ասաց նա: