Անկարան շահագրգռված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուտափույթ կառուցմամբ: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:
«Մենք հավատում ենք, որ այս նախագիծը շահավետ կլինի բոլոր երկրների համար, սկսած` Եվրոպայից մինչև Ասիա: Հետևաբար, մենք մտադիր ենք անհապաղ ավարտել շինարարությունը», - ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին «ճանապարհ է` Չինաստանից դեպ Լոնդոն»:
«Բալկաններում և Եվրոպայում կան երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել այս նախագծին», - ասել է Չավուշօղլուն: