Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն մի փոքր էժանացել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 384.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.81 դրամ (նվազել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-446 դրամով, վաճառվում է 452–456 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.67-4.90 դրամով, վաճառվում է 4.95-5.13 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 385.5-386 դրամով:
Եվրոն գնվում է 446 դրամով, վաճառվում է 450.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.90–4.92 դրամով: