Գործ ունենք գերքաղաքականացված ոստիկանության հետ. Արմեն Մարտիրոսյան
PoliticsՀՀ ոտիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առանձնապես չհերքեց այն փաստը, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը ծեծվել են իր հրահանգով: Նա նույնիսկ հավելեց, որ կաշկանդվելու բան չունի և նա, ով որևիցե բան ուզենա ասել նախագահի հասցեին, շան թուլի պես կկտրի ականջները: Օrer.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ուժային կառույցի ներկայացուցիչը պետք է չափված-ձևված խոսի, և ականջ կտրելու ֆունկցիան ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ, ըստ էության, գործ ունենք ոչ թե քաղաքականությունից հեռու ոստիկանության հետ, այլ հակառակը՝ գերքաղաքականացված, անձնավորված ոստիկանության հետ:
Լևոն Փանոսյան