Սուարեսը որակազրկվել է ևս 3 խաղով
Sport«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկել է 3 խաղով։ Այս մասին հայտնում է MLS-ի կայքը:
Ուրագվայցին պատժի է ենթարկվել Լիգայի գավաթի եզրափակչում «Սիեթլի» աշխատակցի վրա թքելու համար: Նույն արարքի համար 38-ամյա ֆուտբոլիստը 6 խաղով որակազրկվել է Լիգայի գավաթում:
MLS-ում Սուարեսը չի մասնակցի «Շառլոթի», «Սիեթլի» ու «Դի Սի Յունայթեդի» դեմ խաղերին:
Որակազրկման է ենթարկվել նաև «Սիեթլի» մարզիչ Սթիվեն Լինհարտը, որին արգելել են մինչև մրցաշրջանի ավարտը լինել տեխնիկական գոտում կամ հանդերձարանում, իսկ ստադիոնում կարող է լինել միայն տնային խաղերի տրիբունայում: