Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ավելի թանկ արժե, քանի թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության մրցակիցները:
Ստորև ներկայացնում ենք մրցաշարի մասնակից թիմերի կազմերի ընդանուր արժեքը և ամենաթանկ խաղացողներին:
«Օկլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)
Ակումբի կազմի արժեքը՝ 5,20 մլն եվրո
Ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Էմիլյանո Տադե (400 հազար եվրո)
«Սիդնեյ» (Ավստրալիա)
Ակումբի կազմի արժեքը՝ 6,65մլն եվրո
Ամենաթանկ ֆուտբոլիստները՝ Ռոմեո Կաստելեն և Մատեո Պոլյակ (երկուսն էլ ՝ 600 հազար եվրո)
«Սետիֆ» (Ալժիր)
Ակումբի կազմի արժեքը՝ 7,55 մլն եվրո
Ամենաթանկ ֆուտբոլիստները՝ Ակրամ Ջահնիտ, Էլ Հադի Բելամեյրի, Աբդելմալեկ Զիայա (բոլորը՝ 550 հազար եվրո)
«Ատլետիկ» (Մոնակո)
Ակումբի կազմի արժեքը՝ 8,55 մլն եվրո
Ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Մուհսին Իաժուր (950 հազար եվրո)
«Կրուս Ասուլ» (Մեքսիկա)
Ակումբի կազմի արժեքը՝ 36,8 մլն եվրո
Ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Մարկո Ֆաբիան (5,5 մլն եվրո)
«Սան Լորենսո» (Արգենտինա)
Ակումբի կազմի արժեքը՝ 37,1 մլն եվրո
Ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Պաբլո Բարյենտոս (5 մլն եվրո)
«Ռեալ» (Իսպանիա)
Ակումբի կազմի արժեքը՝ 688,8 մլն եվրո
Ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդու (120 մլն եվրո)
Արժեքները՝ ըստ transfermarkt.de-ի: