Մհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսում
TVՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տավրիչեսկի պալատում որպես «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող հանդես եկա «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսում։
Մեծ պատիվ էր ներկայացնել այդ կարևոր միջազգային հարթակում մեր աշխատանքի նպատակը՝ հիշելու և պահպանելու մեր ժողովուրդների հերոսական անցյալը։