Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր
International newsՆերքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության Մաքսային դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1993 թվականին ծնված Ու.Օ.-ին՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռք բերելու/պահելու և Վրաստան ներմուծելու մեղադրանքով, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Սարփիի սահմանային անցակետում մեղադրյալի անձնական խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես իրեղեն ապացույց առգրավել են մեծ քանակությամբ կոկաին, որը փաթեթավորված է եղել 21 փաթեթում։
Այս հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, հայտնել է գերատեսչությունը։