ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մի բան էլ չեմ հասկանում. ժամանակին Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը քննադատելիս մեխ էր դարձրել այն, որ ինքը ոչ թե դեմ է կառավարական մակարդակով հայ-թուրքական հանդիպումներին /որովհետեւ նույնիսկ իր պաշտոնավարման շրջանում եվրոպական մայրաքաղաքներում տարբեր գաղտնի հանդիպումներ են եղել, հետեւաբար, ինքն իրեն չի քննադատի/, այլ որ այս իշխանությունները դա հրապարակայնեցրին, իսկ Թուրքիային ձեռնտու է դա, քանի որ շահարկում է: Ասեմ, որ իր այս փաստարկումը հրապարակայինից բացի առիթ եմ ունեցել լսելու տարբեր եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, երբ նաեւ ես եմ ներկա եղել: Հիմա չեմ հասկանում հենց Օսկանյանին պականող Սիվիլիթասով Ջեմալի թոռանը հրապարակային ծափահարությունների ներքո Հայաստան բերելն ու կիլդիմ սարքելը: Միթե՞ Օսկանյանի լոգիկայով այսպիսի հրապարակային քայլերն էլ չեն շահարկվելու Թուրքիայի կողմից... Այ էսպիսի պաշտոնյաների պատճառով է Հայաստանը այս օրին, որ մեկ մեխին են խփում, մեկ նալին.... Ու շատերն են այդպես...