ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Հարգելի հայրենակիցներ,
որքան տմարդի և անբարոյական է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ երեկ իրականացված հարձակումը , նույնքան անբարոյական և անընդունելի է այդ թեման շահարկելն ու դրանից դիվիդենտներ քաղելը: Ուստի, կոչ եմ անում բոլորին զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու վաղօրոք կատարված եզրահանգումներից, քանզի գործը գտնվում է բացառապես իրավական տիրույթում: