Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ
SportԵրևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը իր թիմի գրանցած պատմական պատմական նվաճումը՝ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը, առանձնակի է կարևորում ոչ միայն իր, այլև ամբողջ թիմի համար:
«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներիս այս պատմական նվաճման կապակցությամբ: Սա մեծագույյն նվաճում էր, ինչի համար ես շատ հպարտ եմ»,- ասել է մարզիչը:
Խոսելով Կիևի «Դինամո»-ից կրած պարտությունից՝ Պերկովիչն ասաց, որ կիևյան ակումբը լավագույն թիմերից է, որի դեմ խաղացել են եվրագավաթային այս մրցաշարում։
«Պետք է դասեր քաղենք այս տեսակ խաղերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղային ասուլիսում ասաց Պերկովիչը:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն մրցեց Կիևի «Դինամո»-ի հետ ու զիջեց 2:0 հաշվով: «Նոա»-ն գործնականում ապահովել էր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոնը պատմական նվաճման է հասել` դառնալով հայկական ակումբներից առաջինը, որը դուրս է եկել եվրագավաթային այս մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ: