Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆին:
«Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել ընթացիկ իրավիճակն Իսրայելում և Մերձավոր Արևելքում. ակնկալվում է նաև քննարկել Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովի և Քերիի հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը, դեկտեմբերի 14-ին: