Բոլորովին վերջերս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերադարձել է Թուրքիայից: Նա ոչ միայն բազմաթիվ նվերներ է գնել իր դստեր համար, այլև գնումներ է կատարել իր համար: Անաստասիան Թուրքիայից վերադարձել է սպիտակ կիսամուշտակով: Ու քանի որ այն շատ է դուր եկել աստղին, նա չի կարողանում համբերել մինչև ձմռան սեզոնն ու իր նոր ձեռքբերումը ցուցադրում է հիմա` ամառվա այս տապին: Այսպես շատերն են տեսել Վոլոչկովային Պետերբուրգի փողոցներում այրող արևի տակ մուշտակով քայլելիս, ինչպես ասում են` մուշտակը ցուցադրելիս: Անցորդների համար հետաքրքիր է եղել դիտել ամառային կիսակոշիկներով ու ձմեռային մուշտակով զբոսնող Անաստասիա Վոլոչկովային: