Համաշխարհային ճանաչում ունեցող երկրորդ «գասկոնացին»... Դ'Արտանյանից հետո. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Դյումայի վեպերից ամբողջ աշխարհում հայտնի հրացանակիր Դ'Արտանյանից հետո երկրորդ համաշխարհային ճանաչում ունեցող «գասկոնացին» Դելոր արմանյակն է՝ նուրբ և պահանջված սպիրտային խմիչքը։
Կար մի ժամանակ, երբ այդ ըմպելիքը առաջատար չէր համարվում, բայց քսաներորդ դարում նրա վառ բնույթը նպաստել է այդ ըմպելիքի արժեքի ճանաչմանը իսկական գիտակների կողմից։ Ներկայում Դելոր արմանյակի բրենդն աշխարհում ամենահայտնի և հարգվածներից մեկն է։
Այս հայտնի «գասկոնացու» պատմությունն սկսվել է 1875 թվականին, երբ գասկոնացի Պրոսպերո Դելորը ներդրում կատարեց արմանյակ ըմպելիքի զարգացման մեջ։ Այդ ներդրումը բավականին հաջող էր՝ շնորհիվ ապագա ընկերության սեփականատիրոջ գործարար հմտության և ինտուիցիայի։ Դելորի կալվածքը գտնվում էր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արմանյակ շրջանում։ Կալվածքը զբաղեցնում էր 21 հեկտար։ Պրոսպերոն այդ հողերը գրեթե ամբողջությամբ վերածել էր հիանալի խաղողի սեփական այգիների։ Գտնվելով իդեալական հողի վրա՝ նա սկսել է արտադրել սպիրտներ՝ անմոռանալի համով և բույրով։
Դելոր արմանյակի ավանդական հումքն Ունի Բլան, Ֆոլ Բլանշ և Կոլոմբարդ խաղողներն են: Սրանք հին տեսակներ են, որոնք վերապրել են Եվրոպան ավերած ֆիլոքսերային՝ խաղողի որթի ժանտախտին: Ավազոտ հողերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, ինչը թույլ է տալիս Դելորին պահպանել ֆիլոքսերայի ժանտախտից առաջ գոյություն ունեցած որոշ հին խաղողի այգիներ: Հիշեցնենք, որ այդ վնասատուն տասնիններորդ դարի վերջին ոչնչացրեց Ֆրանսիայի խաղողի այգիների զգալի մասը: Դելորը գործնականում մնաց այս՝ այժմ անհետացած դասական խաղողի տեսակների միակ սեփականատերը:
21-րդ դարում էլ Դելոր արմանյակը շարունակում է արտադրվել հին ավանդույթներով: Թորումը, ինչպես նախկինում, տեղի է ունենում ցածր արտադրողականությամբ հնաոճ թորման տարաներում: Այնուամենայնիվ, այս դանդաղ թորման շնորհիվ պահպանվում են սպիրտի թանկարժեք բաղադրիչները, որոնք էլ ըմպելիքին տալիս են յուրահատուկ համ:
Ընկերության ներկայիս սեփականատեր Ժակ Դելորը (Դելորի հինգերորդ սերունդը) և նրա մասնագետները ընտրում են լավագույն թորվածքները՝ եզակի արմանյակային սպիրտներ ստանալու համար: Արմանյակի այդ տան պահոցներում կան տարբեր տարիքի բազմաթիվ տակառներ, որոնցում արմանյակը հասունանում է փուլերով: Այս մանրակրկիտ գործընթացի շնորհիվ էլ Դելոր արմանյակը արժանիորեն համաշխարհային ճանաչում է վայելում:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում