ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները` որոշում եմ.
1. Ալվարդ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ռուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
3. Վազգեն ՌՇՏՈՒՆՈՒՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում: