Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում. Էդմոն Մարուքյան
BlogԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
2020 թվականի հունիսին ԱԺ–ում նիստ էր ու մեր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միակն է եղել, որ դեմ է քվեարկել գույքահարկը թանկացնելու օրինագծին, մյուս խմբակցությունը բոյկոտել էր ու չէր մասնակցում։ Մենք բողոքում էինք, կռիվ էինք տալիս այդ նախագծի դեմ։ Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում։ Եվ ըստ այդ փոփոխության, 2021թ.–ին գույքահարկը թանկացավ 25 տոկոսով, իսկ հաջորդ տարիներին աճեց՝ այս տարի դառնալով 100 տոկոս…