ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒՆՎԱՐԻ).Ստորջրյա ամենաերկար թունելը, առաջին դյուրակիր մագնիտոֆոնները. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հայաստան՝ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր
Հոլոքոստի զոհերի հիշատակի օր
Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա՝ Սուրբ Սավվայի օր
Մոնակո՝ Սուրբ Դևոտիի օր
Վրաստան՝ Վրաստանի լուսավորիչ սուրբ Նինոյի օր
Թուրքմենստան՝ Հայրենիքի պաշտպանի օր
Իսլանդիա՝ Արևային սուրճի օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899 – ծնվել է լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանը։
1919 – ծնվել է ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան Ռոս Բաղդասարյանը։
1928 – ծնվել է հայազգի դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը։
1939 – ծնվել է ճանաչված երգահան Տիգրան Մանսուրյանը։
1942 – վախճանվել է պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցը։
1944 – ծնվել է նկարչուհի, խեցեգործուհի Նոնա Գաբրիելյանը։
1962 – վախճանվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը։
1973 – ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում 13 կրակոցով 78-ամյա Գուրգեն Յանիկյանը սպանել է Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին։
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսպանիայի հետ։
2010 – հիմնադրվել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը։
2017 – նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն, բայց շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ։
2023 – ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը։
2025 – վախճանվել է լրագրող Արմեն Դուլյանը։
ԱՇԽԱՐՀ
98 – Հռոմի կայսր Ներվայի մահից հետո կայսր է դարձել Տրայանոսը։
1571 – ծնվել է Իրանի շահ Աբբաս I-ը։
1585 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ Հենդրիկ Ավերկամպը։
1621 – ծնվել է բրիտանացի գիտնական-բժիշկ Թոմաս Ուիլլիսը՝ անգլիական թունաբանության հիմնադիրներից մեկը։
1687 – ծնվել է հանրաճանաչ բարոկկո և ռոկոկկո ոճերի գերմանացի ճարտարապետ Իոհան Բալթազար Նեյմանը։
1731 – վախճանվել է երաժշտական գործիքների իտալացի վարպետ Բարտոլոմեո Քրիստոֆորին՝ դաշնամուրի ստեղծողը։
1756 – ծնվել է ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։
1826 – ծնվել է ռուս գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը։
1832 – ծնվել է անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ Լուիս Քերոլը։
1901 – վախճանվել է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին։
1918 – Ֆինլանդիայում սկսվել է քաղաքացիական պատերազմը։
1924 – տեղի է ունեցել Վլադիմիր Լենինի թաղման արարողությունը։
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հունվարյան կարկուտ» օպերացիայի արդյունքում ամբողջովին հանվել է Լենինգրադի բլոկադան։
1948 – ԱՄՆ-ում վաճառքում են հայտնվել Wire Recording մակնիշի դյուրակիր մագնիտոֆոններ (արժեքը՝ 149 դոլար)։
1967 – կնքվել է միջազգային պայմանագիր, ըստ որի սահմանվել են տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման կանոնները։
1973 – Փարիզում կնքվել է խաղաղության համաձայնագիր Վիետնամի պատերազմի ավարտի վերաբերյալ։
1983 – ավարտվել է ստորջրյա ամենաերկար՝ Սեյկան թունելի շինարարությունը (53,85 կմ)։
1983 – վախճանվել է ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը։
2010 – վախճանվել է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը։
2018 – վախճանվել է «IKEA» ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադը։
2020 – ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Կոբի Բրայանտը։
2055 – կլինի արևի մասնակի խավարում։
2074 – կլինի արևի օղակաձև խավարում։
2093 – կլինի արևի լրիվ խավարում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում