Եվրախորհրդարանը ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը կվավերացնի դեկտեմբերի 18-ին: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով Грузия-online-ը:
Համաձայնագրի վավերացման հարցը ներառվել է դեկտեմբերի 15-21-ի նիստի օրակարգում: Եվրախորհրդարանի պատգամավորները նաև բանաձև են ընդունելու, որում նշվելու են Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ տեսակետները:
Նշենք, որ Եվրախորհրդարանն արդեն վավերացրել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրերը։