Իշխանության մեջ վախերն ավելանում են
AnalysisՀանրային հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի մոտ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը հունից հանել է գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների, հայտնի հարցազրույցից հետո իշխանությունը և նրա պրոքսիները, ֆեյքերը Պետրոս Ղազարյանին պարզապես մեղադրում են պարտվելու, ծախվելու, Կարապետյաններից փող վերցնելու մեջ՝ փաստացի արձանագրելով իրենց պատ պարտությունը։
Ընդ որում, այս պարտության արձանագրումը ոչ միայն «Քաղպայմանագրի» շրջանակներում է, այլ նաև գործարար շրջանակների մոտ, որոնք, ըստ հավաստի աղբյուրների, միանգամից փորձել են կամուրջներ ստեղծել «Մեր ձևով» շարժման հետ։ Գործարար շրջանակներն իրենց կանոնները ունեն, թե ինչպես շփվեն քաղաքական շրջանակների հետ։ Բնականաբար, սկսել են գիտակցել, որ ինչ-որ բան այն չէ, արձանագրել, որ գործող իշխանությունը բավականին լուրջ վախեր ունի հենց «Մեր ձևով» շարժումից և Սամվել Կարապետյանից և այժմ փորձում են կամուրջներ ստեղծել, իրենց համար ապագա երաշխավորել, որպեսզի հանկարծ նոր իշխանությունն իրենց նկատմամբ վատ տրամադրված չլինի։
Ըստ էության, գործող իշխանությունների կազմում բոլորը սկսել են հասկանալ, որ Փաշինյանի և նրա կողմնակիցների այտարարությունները, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխորոշված են, այնքան էլ այդպես չէ, և հարկավոր է իրենց համար անվտանգային բարձիկներ ստեղծել՝ ապագայում խնդիրներ չունենալու տեսլականով։
Աննա Մարգարյան