Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ
TVՏասնյակ մարդիկ տարհանվել են երեքշաբթի ուշ երեկոյան Ֆրանսիական Ալպերի Կուրշեւել լեռնադահուկային հանգստավայրի հինգ աստղանի հյուրանոցում բռնկված հրդեհից հետո, հաղորդել է Reuters-ը։
Սավոյա շրջանի պրեֆեկտուրան հայտնել է, որ հրդեհի հետեւանքով, որը սկսվել է Hotel des Grandes Alpes հյուրանոցի ձեղնահարկում տեղի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում (18:00 ըստ Գրինվիչի), ոչ ոք չի տուժել։
Պաշտոնատար անձինք հայտնել են, որ մոտ 100 մարդ տարհանվել է, իսկ տեղի լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ տարհանվածների թիվը հասել է 270-ի, այն բանից հետո, երբ հրդեհը տարածվել է հարեւան շենքում։
Տեղին իշխանությունները հայտնել են, որ անձնակազմը եւ հյուրերը ապաստան են գտել այլ հյուրանոցներում։ Տարածաշրջանում անվտանգության միջոցառումները խստացվել են այն բանից հետո, երբ Նոր տարվա նախօրեին շվեյցարական Կրան-Մոնտանա հանգստավայրի բարում հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել, նրանցից շատերը դեռահասներ էին։