TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ով
SocietyTeamPay-ը շարունակում է ներդնել նորարարական և վստահելի թվային լուծումներ՝ նպաստելով ֆինանսական ծառայությունների զարգացմանն ու հասանելիությանը Հայաստանում։ Ընկերությունը շուկայի առաջին էլեկտրոնային դրամապանակն է, որն իր համակարգում ինտեգրում է imID-ի միջոցով նույնականացման գործընթացը՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան, պարզ և անվտանգ փորձառություն իր օգտատերերի համար:
imID-ով նույնականացման ներդրումը հնարավորություն է տալիս օգտատերերին նույնականացվել միայն բջջային հեռախոսահամարի և մեկ PIN-կոդի միջոցով՝ միաժամանակ ազատվելով մի քանի քայլից և հավելյալ տվյալների մուտքագրման անհրաժեշտությունից։
Այսպիսով, օգտատերերը կարող են մեկ քայլով՝ առանց սելֆիի և հավելյալ տվյալների մուտքագրման, անցնել արագ և անվտանգ նույնականացում:
«TeamPay-ի և imID-ի համագործակցությունը ոչ միայն երկու ընկերությունների միջև համագործակցություն է, այլև երկար ճանապարհի տրամաբանական շարունակություն։ Ուրախ ենք, որ Հայաստանում էլեկտրոնային դրամապանակների շարքում առաջինն ենք ներդնում այսկերպ նույնականացման հնարավորությունը՝ մեր օգտատերերին առաջարկելով ժամանակակից, վստահելի և օգտագործման համար հեշտ լուծում»,- ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
Այս համագործակցությամբ TeamPay-ն իր հերթական քայլն է կատարում դեպի թվային ֆինանսական միջավայրի ձևավորում, որտեղ օգտատիրոջ անվտանգությունն ու հարմարավետությունը համահունչ են նորագույն տեխնոլոգիաներին։
Team ընկերությունների խմբի մասին
Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, TeamPay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։
Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։
Հասարակայնության հետ կապերի բաժին` pr@teamgroup.am