ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը բառացիորեն խեղաթյուրել է իր թարգմանած գիրքը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Մելքոնյանը թարգմանել է Ջեմալ Փաշայի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը:
Թուրքագետի կարծիքով` «Հրանտ Դինք» հիմնադրամն ընդամենը թուրքական քարոզչություն է իրականացնում:
«Հասան Ջեմալի գիրքը տպագրել է Հրանտ Դինքի հիմնադրամը: Գրքում պետք է լինեին իմ բացատրական բացատրությունները, մեկնաբանությունները: Սակայն Հրանտ Դինքի հիմնադրամը հրաժարվեց գրքի մեջ տեղակայել իմ նախաբանը: Գրքում տեղի են ունեցել փոփոխություններ, որի մասին ես տեղյակ չեմ եղել: Ինչպե՞ս կարելի է գրքի թարգմանության ամենաարժեքավոր մասերն անտեսել: Երբ Ջեմալ Փաշայի թոռը եկավ ԵՊՀ, երրորդ, չորրորդ կուրսի ուսանողներն անգամ «մերկացրեցին» նրան և ապացուցեցին, որ Ջեմալ Փաշայի թոռն ամենաուղիղ ձևով թուրքական քարոզչություն է անում»,- նշեց թուքագետը և հավելեց, որ իր մի շարք մեկնաբանություններ հանվել են կամ կրճատվել:
«Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է թուրք գրողը ժխտողից դառնում Հայոց ցեղասպանությունը ընդունող: Հասան Ջեմալի այդ գրքի միջոցով հայ հասարակությունը պետք է տեսներ, թե նա ինչ է գրում և ինչ է մտածում և հայ հասարակությունը պետք է ճանաչեր նրան: Այդ գրքի թարգմանությունը նախաձեռնել եմ ես»,-նշեց Ռ.Մելքոնյանը: