Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Այս թողարկման ընթացքում անդրադարձել ենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան տարածաշրջանային այցին։ Քննարկել ենք, թե ինչ ռազմավարական հաշվարկներ ունի Վաշինգտոնը Հարավային Կովկասում, և արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունները դիտարկվում են որպես առանձին օրակարգ, թե Ադրբեջանի հետ համագործակցության ընդհանուր ճարտարապետության բաղադրիչ։
Խոսել ենք Ծիծեռնակաբերդի վերաբերյալ հրապարակման հեռացման մասին՝ գնահատելով հարցի քաղաքական և դիվանագիտական ենթատեքստը։
Վերլուծել ենք նաև ՀՀ ներքաղաքական զարգացումները՝ իշխանությունների հռետորաբանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ և դրա կապը իշխանության վերարտադրության ռազմավարության հետ։