Իշխանության ողջ հույսն ու հավատն ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներnվ են աշխատում․ Աբրահամյան
BlogԻշխանության ողջ հույսն ու հավատը ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներով են աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցույան պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մի օր առաջ դա Իզմիրլյան հիվանդանոցն էր՝ Արմեն Չարչյանի ու Մայր Աթոռի դեմ գործողությունների համատեքստում։
Դրանից մեկ օր առաջ՝ Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռը, ում Դավիթի դեմ անբարոյական գործողությունների շրջանակում կալանավորեցին։
Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է խաղը՝ ահագնացնելով ապօրինությունների ծավալները, դրանում ուժայինների նոր ներկայացուցիչների ներգրավելով և նրանց վզին ծանր պատասխանատվություն կապելով»,-գրել է Աբրահամյանը։