Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից
SocietyՖասթ Բանկն օրերս Mastercard միջազգային վճարային համակարգի տարեկան միջոցառմանն արժանացել է գերազանցության մրցանակի մասշտաբային վճարային լուծումների համար՝ «Excellence in Scaling Payment Solutions»։ Միջազգային համակարգի գործընկերները բարձր են գնահատել Ֆասթ Բանկի հետ համագործակցությունն ու զարգացման ներուժը։
Ստացված մրցանակն արտացոլում է Ֆասթ Բանկի արդյունավետ և շարունակական աշխատանքները վճարային տեխնոլոգիաներն ընդլայնելու, դրանք թվայնացնելու և հաճախորդներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ։ Ի դեպ, Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության 3 տարին։ Այս պահին Բանկը թողարկում է պրեմիում տեսակի երկու ԱկնՔարտ՝ Master World և Master World Elite, որոնք հասցրել են քարտապանների մեծ համայնք ձևավորել։
Ընդգծենք, որ Fast Bank Mobile հավելվածում ու առցանց բանկինգում իրականացվել են մի շարք նոր բարելավումներ, որոնք հնարավորություն են տալիս բազմաթիվ ֆինանսական գործողություններ իրականացնել թվային եղանակով՝ դարձնելով դրանք ավելի արագ, հարմար և ժամանակ խնայող հաճախորդների համար։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։