Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ
PoliticsՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ՝ չնայած ոչ այնքան լավ հարաբերություններին. այս մասին խորհրդարանի ստորին պալատում իր ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Ճապոնիան և Ռուսաստանը գտնվում են ոչ այնքան լավ հարաբերություններում, սակայն Ճապոնիայի կառավարության որդեգրած կուրսը՝ լուծելու տարածքային խնդիրը և կնքելու խաղաղության պայմանագիր, անփոփոխ է», - ասել է Տակաիտին: