Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
TVԿապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը:
Ընկերությունը հատուկ կարևորությամբ ու պատասխանատվությամբ արդեն շուրջ 10 տարի աջակցում է «Հույսի և հավատի օջախ» հասարակական կազմակերպությանը, որը տարածաշրջանում բնակվող հաշմանդամություն ունեցող շուրջ 45 երեխայի տրամադրում է ֆիզիոթերապևտիկ ծառայություններ։
2017 թվականից ԶՊՄԿ-ն յուրաքանչյուր տարի 4 մլն դրամ է հատկացնում կազմակերպությանը՝ երեխաների առողջական վիճակը բարելավելու, ինչպես նաև հոգեբանի աջակցություն ստանալու համար:
2017 թվականից ԶՊՄԿ-ն յուրաքանչյուր տարի 4 մլն դրամ է հատկացնում կազմակերպությանը՝ երեխաների առողջական վիճակը բարելավելու, ինչպես նաև հոգեբանի աջակցություն ստանալու համար:
Վերջին 3 տարում այս առաքելությունն իր վրա է վերցրել «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը: