Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխանություններն ավելի մեծ թափով են առաջնագիծ հանում իր ֆեյքային ու «բրգային» համակարգը: Ակնհայտ է, որ «մեկ կենտրոնից» տրված հրահանգով հարյուրավոր իրական ու ֆեյք «դեմքեր» մեծ թափով հեղեղել են սոցցանցերը՝ թիրախավորելով ընդդիմադիրներին: Ու հիմնական խնդիրը նույնիսկ դրանց քանակը չէ, այլ բովանդակությունը: Չէ, մեկնաբանությունների բովանդակությունը չէ, դրա մասին խոսք լինել չի կարող, այդտեղ ո՛չ բովանդակություն կա, ո՛չ մակարդակ, ո՛չ գրագիտություն:
Խոսքը կազմակերպված արշավի բովանդակության մասին է: Խոսքը զազրախոսության, անեծքաբանության, չարության ու ատելության քարոզի մասին է, որն այս իշխանությունը միշտ է կիրառել, իսկ այս փուլում ավելի ինտենսիվ է դարձրել: Ավելին, ինչը բավական վտանգավոր միտումներ է ի ցույց դնում, արդեն օգտվում են «հին զինանոցից», սկսել են ընդդիմադիր գործիչների «տապանաքարեր» կամ սև շրջանակի մեջ դրված նկարներ տարածել: Հիշում եք, չէ՞, Փաշինյանն իշխանության եկավ դագաղի կափարիչներ ու ծաղկեպսակներ ճոճելով:
Իսկ ինչո՞ւ է իշխանությունը նորից վերադառնում «հնին», մի՞թե վստահ են, որ դա նորից աշխատելու է: Հնարավոր է: Այդ ագրեսիվ դրսևորումները, կարծում ենք, առաջին հերթին Փաշինյանի ագրեսիվ աջակիցներին ավելի ոգևորելու համար են: Նրանց, որ անդադար սպառնում են բոլորին, հայհոյում, որ հաճույք են ստանում հայհոյախառն, անմակարդակ բառապաշարից, որ միշտ կոչ են անում դատել, սպանել, մորթել, քառատել, կախել: Այսինքն, մի կողմից՝ նրանց ակտիվացնում են սոցցանցերում, մյուս կողմից՝ ամեն ինչ անում, որ այդ մասսային չկորցնեն, որովհետև այլևս «տակը բան չի մնա»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում