Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ Ասրյան
BlogԽաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից
Այս տարվա փետրվարի 28-ին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական անգամ պատերազմական գործողություններ են սանձազերծել Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի և Իրանի ժողովրդի դեմ։
Այսօր արդեն 32-րդ օրն է, ինչ Իրանի հայրենատեր իշխանությունը և Իրանի անսասան ժողովուրդը պատերազմում են երկու ատոմային պետությունների` Ամերիկայի և Իսրայելի դեմ։
Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև աշխարհի բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից։
Եվ հիմա հարցը հնչում է հստակ ու անխուսափելի․
ո՞ւր են աշխարհի անկախ և ինքնիշխան պետությունները (բացառությամբ Ռուսաստանի և Չինաստանի, որոնք հրապարակավ պաշտպանում և աջակցում են Իրանին)։ Ինչո՞ւ այդ պետությունները ժամ առաջ հրապարակավ չեն հայտարարում, որ բոլոր առումներով անվերապահորեն պաշտպանում և աջակցում են անկախ և ինքնիշխան Իրանին։
Աշխարհի անկախ և ինքնիշխան պետություննե՛ր,
այսօր, երբ Ամերիկան և Իսրայելը հերթական պատերազմական գործողություններն են սանձազերծել Իրանի դեմ, դուք պարտավո՛ր եք անհապաղ անցնել վճռական գործողությունների՝ հստակ քաղաքական դիրքորոշում հայտարարելուց մինչև իրական, գործնական աջակցություն։ Այսինքն՝ ամբողջությամբ պաշտպանել և աջակցել Իրանին և Իրանի ժողովրդին։
Ժամանակն է ոչ թե դիտորդ լինելու, այլ կողմնորոշվելու։
Ժամանակն է ոչ թե լռելու, այլ խոսելու։
Ժամանակն է ոչ թե վախենալու, այլ գործելու։
Հակառակ դեպքում դուք կվերածվեք առևտրական Դոնալդ Թրամփի հպատակ պետությունների։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ