Ինչպես հայտնում է Orer.am-ը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Независимая газета» պարբերականի հրապարակված «Ռուսաստան եւ Ուկրաինա. կյանքի նոր կանոնները» հոդվածում հայտնել է Ռուսաստան-Ուկրաինա քաղաքական խմորման մասին իր կարծիքները:
Մեդվեդևն իր դժգոհությունն է արտահայտել հայտնելով, որ ԵՄ-ն երկար տարիներ հրաժարվել է թույլ տալ Ռուսաստանին մասնակցել Ուկրաինայի հետ ասոցացման բանակցություններին, իսկ հիմա դա հնարավոր է. եթե Եվրոպան ժամանակին համաձայներ համատեղ քննարկմումներ անցկացնելու գաղափարին, ապա շատ ողբերգություններից հնարավոր կլիներ խուսափել։
«Ուկրաինան իզուր է ապագայի հարցում մեծ հույսեր կապում եվրաասոցացման հետ, այդ նույն ուղով գնացել է նաև երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն որոշակի պահի ետ է կանգնել։ Ուկրաինայի ղեկավարները շատ հարցերում հավանաբար, կրկնում են Յանուկովիչի սխալը»,- հայտնել է Մեդվեդևը։