Չնայած այն բանին, որ դերասան Քրիս Փրեթը ստանում է բազմամիլիոն հոնորարներ ֆիլմերի նկարահանումներից, նրա մայրը հազիվ է ծայրը ծայրին հասցնում` որպես վաճառողուհի աշխատելով մի փոքրիկ խանութում: Քրիսի քույրը նույնպես շատ չի կարողանում վաստակել, և արդյունքում նրանք երկուսով ապրում են բավական սուղ կյանքով: Իհարկե, հանրահայտ դերասանի մայրը հույս ունի, որ իր որդին կօգնի իրեն գոնե մի քիչ, սակայն Քրիսի մոտեցումն այս հարցում տարբեր է: Նա նույնիսկ չի էլ մտածում օգնել իր հարազատներին, նույնիսկ մորը և կարծում է, որ այս կյանքում յուրաքանչյուրն ինքը պետք է հույսը միայն իր վրա դնի: Ընկերները կարծում են, որ Քրիսը ևս հեշտորեն չի վաստակել իր միլիոնները: Սակայն Փրեթն ինքն ուզում է, որ հարազատները ևս ջանքեր գործադրեն ու կարողանան վաստակել, և ոչ թե խնդրեն կամ ակնկալեն իրենից: