Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ