Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ
PoliticsՄենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար, որտեղ և նրա տեղն է։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետությանն ուղղված իր ուղերձում։
«Մենք առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում նոր հզորագույն հարվածներ կհասցնենք Իրանին։ Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար, որտեղ և նրա տեղն է»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցի կարիքը չունի, և դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր այն օգտագործում են նավթի տեղափոխման համար։ Միևնույն ժամանակ, նախագահը նախազգուշացրել է, որ Թեհրանի կողմից գործարքից հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի։
«ԱՄՆ-ն միաժամանակ կոչնչացնի Իրանի բոլոր առաջնորդներին և առանց բացառության բոլոր առանցքային քաղաքական գործիչներին, եթե Թեհրանը գործարքի չգնա Վաշինգտոնի հետ»,- ասել է նա։
Բացի այդ, նախագահը հայտարարել է, որ Իրանի նախկին ռադիկալ առաջնորդները մեռած են, և գործարքի բացակայության դեպքում նորերը նույնպես կոչնչացվեն։