Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը ժամանել է Ռաբատ, որտեղ թիմը մասնակցելու է Աշխարհի ակումբային առաջնությանը: «Ռեալը» պայքարը սկսելու է կիսաեզրափակչից և մրցելու է մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ: «Արքայական ակումբի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պատվիրակությունը ժամանել է Բարախաս օդանավակայան, որտեղից ուղևորվել է հյուրանոց:
Սկզբում ծրագրավորված էր, որ հանդիպումը կայնալու է Մարակեշում, սակայն մարզադաշտի խոտածածկի անորակության պատճառով անցկացման վայրը փոխվել է: Հավելենք, որ «Կրուս Ասուլ»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 16-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:30-ին: