ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին
SportՈւԵՖԱ-ն որակազրկել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Աթլետիկո» առաջին հանդիպման գլխավոր մրցավար ռումինացի Իշտվան Կովաչին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Ռումինացի մրցավարը որակազրկվել է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը խաղի ընթացքում թույլ տված մի շարք կոպիտ սխալների պատճառով։ Միեւնույն ժամանակ նշվում է, որ Կովաչը կընդգրկվի ԱԱ-2026-ի մրցավարական կազմ. նրա անունը ներառված է ՖԻՖԱ-ի ցուցակում։
Ավելի վաղ, «Բարսելոնան» ՈւԵՖԱ-ին պաշտոնական բողոք էր ներկայացրել մրցավարության եւ VAR համակարգի աշխատանքի վերաբերյալ։ Իսպանիայի չեմպիոնի գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն էլ քննադատել էր հանդիպման մրցավարներին: Հիշեցնենք, որ կատալոնական թիմը տանը պարտվել էր 0:2 հաշվով։
«Աթլետիկոյի» պաշտպան Մարկ Պուբիլը սեփական տուգանային հրապարակում ձեռքով կասեցրել էր գնդակը, երբ այն խաղի մեջ էր մտցրել մադրիդյան թիմի դարպասապահ Խուան Մուսոն, սակայն չէր զգուշացվել դեղին քարտով, որը նրա համար կլիներ երկրորդը եւ կհեռացվեր։
44-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
«Աթլետիկո» - «Բարսելոնա» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 14-ին։