Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը
CultureԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սուրբ Կրակի իջնելը տեղի է ունենում Կուվուկլիայում՝ Քրիստոսի Հարության տաճարի կենտրոնում գտնվող մատուռում, որտեղ գտնվում է Սուրբ Գերեզմանի քարանձավը և բոլոր քրիստոնյաների կողմից առանձնահատուկ մեծարվող սալաքարը. դրա տակ է գտնվել Հիսուս Քրիստոսի թաղման վայրը: Ողջ պատմության ընթացքում ոչ ոքի չի հաջողվել բացահայտել Սուրբ Կրակի իջնելու գաղտնիքը՝ չնայած բազմաթիվ փորձերին:
Սուրբ Կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության լույսը, հավատացյալներն այն սրբություն են համարում: