Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ՀՅԴ–ի առաջարկով հրավիրված խորհրդակցությունը։ Դրա ավարտից հետո Գ. Սահակյանը հայտարարեց, որ Կառավարության այս հրավիրած արտահերթ նիստը հնարավոր չէ ընդհատել, բայց երկրում այս օրերին արձանագրված բռնությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություն կարելի է ընդունել։
Այնուհետև, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինչպես հայտարարել էին՝ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ըբոյկոտում են Կառավարության այս արտահերթ նստաշրջանը:
Բացի ՀՀԿ–ից և ՀՅԴ–ից, մյուս բոլոր խմբակցությունների պատգամավորները դուրս են եկել ԱԺ նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը առաջարկեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի խորհրդակցություն անցկացնեն ԱԺ նախագահի մոտ և դատապարտման տարբերակ գտնեն` վերջին օրերին ազատամարտիկներին և Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստի մասին: