Ինչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան
BlogԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Ինչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին։ Քաղաքական ճանապարհ չկա, հետագիծ չկա, փորձ չկա…
Եթե շարունակենք ընտրություններին քվեարկել մեկ շաբաթ առաջ գրանցված ուժերի օգտին, մեր երկիրը այդպես էլ չի խաղաղվելու։
Մենք սպառողական քարոզարշավ չենք անելու։ Մենք խոսելու ենք երկրի անվտանգության, սահմանազատման և մեր պետությունը ամրացնելու մասին։ Խոսելու ենք այն խնդիրների մասին, որոնցից հասկանում ենք և գիտենք դրանց լուծումները։