Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ
International newsԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է Հեզբոլլահի շուրջ 1,000 օբյեկտ: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:
«ՑԱԽԱԼ-ի զորքերը, Հարավային Լիբանանում 91-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո, ապամոնտաժել են ավելի քան 1,000 ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվել են Հեզբոլլահի ահաբեկիչների կողմից ՑԱԽԱԼ-ի զորքերի դեմ հարձակման ծրագրեր իրականացնելու համար, ներառյալ ականապատված կառույցներ և շենքեր, որտեղ զենքեր են եղել»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորքերը նաև հայտնաբերել են հարյուրավոր զինատեսակներ, այդ թվում՝ գնդացիրներ, Կալաշնիկովի ինքնաձիգներ, նռնակներ, ականներ, ատրճանակներ, հակատանկային հրթիռներ, զինամթերք, ՌՊԳ հրթիռներ և ականանետի արկեր: