Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը
EconomicsSteelSun գործարանը (RUSNANO խմբի մաս) մեկնարկել է ճկուն բարակ թաղանթային արևային վահանակների արտադրությունը, գրում է sdelanounas.ru–ն: Դրանք կարող են ուղղակիորեն տեղադրվել տանիքների և ճակատների վրա օգտագործելով դրանք որպես կառուցվածքի մաս, այլ ոչ թե որպես արտաքին սարքավորումներ: Դա հնարավորություններ է բացում ոչ ստանդարտ, կոր տանիքներով շենքերի համար, որտեղ ավանդական, ծանր վահանակները պարզապես հնարավոր չէ տեղադրել:
Վահանակները պատրաստված են պողպատե հիմքից. դրանք ծռվում են, բայց չեն կոտրվում: Դրանք կարող են դիմակայել կարկուտին և մեծահասակի քաշին: Եթե մեկ հատվածը վնասվի՝ մյուսները շարունակում են գործել:
Բազմաշերտ CIGS (պղինձ-ինդիում-գալիումի միացություն) կառուցվածքը կլանում է լույսը ամպամած եղանակին, ստվերում, լուսաբացին և մթնշաղին, այսինքն այն պայմաններում, երբ ավանդական մոդուլները այլևս չեն աշխատում, ըստ RUSNANO-ի:
Նման վահանակներ Ռուսաստանում երբեք չեն արտադրվել: Մշակողների խոսքով, սա պրագմատիկ գործիք է շուկայի համար. արևի լույսը հայտնվում է տանիքների վրա այնտեղ, որտեղ նախկինում չէր լինում: Բացի դա Էներգիայի կուտակման համակարգեր կարող են միացվել վահանակներին եղանակից և օրվա ժամից կախվածությունը նվազեցնելու համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am