Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը
SocietyԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 364 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 «Opel» և «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեկ հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։