Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Արմեն Աշոտյան
BlogՖրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։
Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։
Բարեկամ Ֆրանսիան եւ նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,-գրել է նա: