Այսօր Չինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում ավարտվել է բլից կայծակնային շախմատի մրցաշարը:
Շրջանաձև համակարգով (30 տուր) ընթացած մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 17.5 միավորով հայտնվել է 4-րդ հորիզոնականում՝ 2 միավորով զիջելով հաղթողին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:
Համաշխարհային մտավոր խաղերի երրորդ և վերջին մրցաշարը կմեկնարկի վաղը: «Բասկյան համակարգով» մրցաշարի ժամանակ խաղացողները մրցում են միաժամանակ երկու խաղատախտակների վրա: