Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է. Աբրահամյան
BlogՇուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։
Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ կռիվ տվող անփառունակներին նույն պատմությունն է մաքրելու ու տանելու։
Դրանց չի օգնելու ո՛չ փողը, ո՛չ պաշտոնը, ո՛չ էլ մարդկային խիղճը։
Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և բնականաբար, այս դեպքում էլ բացառություն չի լինելու։
Դուք շարունակեք ինքնաբացահայտվել՝ ձեր ողջ էությամբ․ մարդիկ պետք է լավ ճանաչեն հակահերոսներին և թշնամու հետ դաշնակցողներին։
Փառք հայրենիքի ազատության և անկախության համար պայքարի ելածներին, հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր հերոսներին։