Mövenpick-ը գալիս է Հայաստան
SocietyMövenpick առանձնահատուկ հյուրընկալությամբ հայտնի բրենդը այսօր հայտարարում է Mövenpick Yerevan հյուրանոցի բացման մասին։ Սա բրենդի առաջին հյուրանոցն է Հայաստանում։ Գտնվելով մայրաքաղաքի սրտում՝ այն դառնում է Accor խմբի երկրորդ հյուրանոցը երկրում։ Նոր նախագիծը համադրում է շվեյցարական ճշգրտությունն ու հայկական ջերմ ավանդույթները՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ։
127 սենյակներ և լյուքս համարներով, նրբաճաշակ ռեստորանային առաջարկներով և բազմաֆունկցիոնալ հանդիպումների տարածքներով՝ հյուրանոցը նախատեսված է ինչպես գործարար, այնպես էլ հանգստի նպատակով ժամանող հյուրերի համար, ովքեր ցանկանում են բացահայտել Երևանի մշակութային հարստությունը։
Հիմնադրված 1948 թվականին Շվեյցարիայում՝ որպես խոհարարական նորարարություն, Mövenpick-ը վերածվել է բարձրակարգ հյուրընկալության բրենդի, որը գնահատում է կյանքի փոքր հաճույքները։ Այսօր այն շարունակում է մարդկանց միավորել՝ առաջարկելով ջերմ, բայց միաժամանակ բարձր մակարդակի փորձառություններ աշխարհի ավելի քան 130 հյուրանոցներում։ Mövenpick Yerevan-ի բացումը կարևոր քայլ է բրենդի եվրոպական ընդլայնման ճանապարհին՝ լրացնելով վերջին բացումները Հունաստանում, Բելգիայում և Ուզբեկստանում, ինչպես նաև առաջիկա նախագծերը Մոնտենեգրոյում, Խորվաթիայում և այլ երկրներում։
Արոն Լիբինսոնը՝ Accor-ի Նոր Արևելք տարածաշրջանի գործառնական փոխնախագահը, նշել է․
«Հայաստանում առաջին Mövenpick հյուրանոցի բացումը կարևոր իրադարձություն է տարածաշրջանի հյուրընկալության ոլորտի համար։ Այստեղ համադրված են շվեյցարական որակն ու հայկական ինքնատիպ մշակույթը։ Մենք ստեղծել ենք մի վայր, որտեղ համաշխարհային չափանիշները միահյուսվում են տեղական հյուրընկալության և անկեղծության հետ։ Համոզված ենք, որ հյուրանոցը կդառնա քաղաքի նոր խորհրդանշական վայրերից մեկը»։
Հյուրանոցը տեղակայված է քաղաքի կարևոր մշակութային և պատմական վայրերի հարևանությամբ։ Դիզայնը հիմնված է հանգստության, բնական լույսի և հավասարակշռության գաղափարների վրա։ 127 ժամանակակից սենյակներից ու լյուքս hամարներից բացի, հյուրանոցն առաջարկում է նաև երկու Junior Suite, չորս ընդարձակ ապարտամենտ և նախագահական բարձրակարգ համար՝ քաղաքի տեսարանով։ Որոշ սենյակներ ունեն նաև պատշգամբներ և հարմարավետ աշխատանքային գոտիներ։
Հյուրերը կարող են վայելել խոհարարական յուրահատուկ փորձառություն հյուրանոցի գլխավոր “Le Pont” ռեստորանում, որտեղ ֆրանսիական խոհարարական նրբաճաշակությունը միաձուլվում է հայկական ավանդույթների հետ։ Ճաշացանկը համադրում է ֆրանսիական դասական տեխնիկաները տեղական համեմունքների և պատրաստման ավանդական մեթոդների հետ։
Հյուրանոցում գործում է նաև Mövenpick Café, որը ներշնչված է ալպյան մշակույթից և առաջարկում է Mövenpick սուրճ, շոկոլադ և շվեյցարական դասական քաղցրավենիքներ։
Հանգստի և վերականգնման համար հյուրանոցն առաջարկում է սպա կենտրոն՝ համամով և չոր սաունայով։ Փորձառու մասնագետները տրամադրում են մերսումների և խնամքի բազմազան ծառայություններ՝ հիմնված եվրոպական և մերձավորարևելյան ավանդույթների վրա։ Ժամանակակից մարզասրահը համալրում է առողջարար ծառայությունների ցանկը։
Գործարար այցելուների համար նախատեսված են երեք ժամանակակից հանդիպումների սրահներ՝ նորագույն տեխնիկայով և բարձր արագությամբ ինտերնետով։ Դրանք հարմար են ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ փոքր կոնֆերանսների և աշխատաժողովների համար։
ALL Accor ծրագրի շրջանակում հյուրերը ստանում են տարբեր արտոնություններ և առավելություններ՝ հարստացնելով իրենց հանգիստը թե՛ հյուրանոցում, թե՛ դրանից դուրս։
Mövenpick
Mövenpick-ը հիմնադրվել է 1948 թվականին շվեյցարացի ռեստորատոր Ueli Prager-ի կողմից և սկսել է որպես խոհարարական նորարարական գաղափար։ Ժամանակի ընթացքում այն դարձել է միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդ, որը հայտնի է իր ջերմ հյուրընկալությամբ և համեղ խոհանոցով։
Այսօր Mövenpick-ը միավորում է մարդկանց՝ ստեղծելով հաճելի, հարմարավետ և հիշվող փորձառություններ՝ թե՛ հանգստի, թե՛ գործնական այցելությունների համար։ Բրենդը ներկայում ունի ավելի քան 130 հյուրանոց և հանգստավայր՝ ավելի քան 40 երկրներում։
Այն ճանաչվել է աշխարհի ամենակայուն հյուրանոցային բրենդը Green Globe-ի կողմից և ակտիվորեն նպաստում է համայնքների զարգացմանը՝ տարբեր բարեգործական նախաձեռնությունների միջոցով։
Mövenpick-ը հանդիսանում է Accor խմբի մի մասը, որը համաշխարհային առաջատարներից է՝ ավելի քան 5,800 հյուրանոցով և ներկայությամբ ավելի քան 110 երկրում։
movenpick.com | all.com | group.accor.com
ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու:
Agnieszka Kalinowska
Լեհաստանի և Արևելյան Եվրոպայի ԶԼՄ-ների հետ կապերի և PR-ի ավագ մենեջեր
Agnieszka.KALINOWSKA@accor.com