ԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT
International newsԱՄՆ գաղտնի հետախուզական գնահատականները ցույց են տալիս, որ Իրանը պահպանում է զգալի հրթիռային կարողություններ՝ չնայած Թրամփի վարչակազմի բազմաթիվ պնդումներին, թե Թեհրանի զինուժը ջախջախված է, հայտնում է The New York Times-ը։
NYT-ը հաղորդել է, որ մայիսի սկզբի հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իրանը վերականգնել է իր հրթիռային օբյեկտների մեծ մասի օպերատիվ հասանելիությունը, ներառյալ Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող 33 հրթիռային կայաններից 30-ը։
Վկայակոչելով գնահատականներին ծանոթ անձանց՝ թերթը նշել է, որ Իրանը դեռևս տիրապետում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների և շարժական արձակման կայանքների մոտ 70%-ին։
Գնահատականները նաև պարզել են, որ Իրանի ողջ տարածքում գտնվող ստորգետնյա հրթիռների պահպանման և արձակման կայանների գրեթե 90%-ն այժմ մասնակի կամ ամբողջությամբ գործունակ է։